Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աղվան Վարդանյան. Մենք հանգիստ, խաղաղ աշխատում ենք

Աղվան Վարդանյան. Մենք հանգիստ, խաղաղ աշխատում ենք
15.01.2017 | 17:25

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը:

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն մոտ մեկուկես ամիս է՝ սկսվել են. «Ձևավորվել է կենտրոնական նախընտրական շտաբ, ձևավորվել են 13 ընտրատարածքային շտաբներ: Մեր ընտրատարածքային շտաբների պատասխանատուները ճանաչված, հայտնի, կարող ՀՅԴ-ական բոլոր գործիչներն են: Լուրջ աշխատանքներ են տարվում ավելի ներքևի՝ ենթաշտաբների ձևավորման ուղղությամբ: Յուրաքանչյուր տեղամասի շուրջ ձևավորում ենք մեր թիմերը: Մենք հանգիստ, խաղաղ աշխատում ենք»:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ